Կառավարությունը հաստատել է պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:
 
Ըստ այդմ՝ սահմանվում են պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների տրամադրման ուղղությունները, գրասենյակի գործունեության ֆինանսավորման աղբյուրը, գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, գրասենյակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը։
    
  
  
  
 
Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինանսավորման միասնական կարգ։ Այսինքն՝ այդ գրասենյակների ֆինանսավորման գործունեությունը կանոնակարգված չէ։ Այժմ խնդիրը կարգավորվում է իրավական հատուկ ակտով: Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝
   
   
 
. գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն,
 
. գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռք բերում:
 
Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումը իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Սահմանվում է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։
 
Համաձայն  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։ Ինչ վերեբարում է գրասենյակի աշխատողների վարձատրությանը, ապա նրանց հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշմամբ, որտեղ սահմանված են պետական իշխանության համակարգի սպասարկող աշխատակազմի վարձատրության գործակիցները:
 
 
Ըստ էության նման որոշում ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջակիայում  տուն և գրասենյակ հատկացնելու հանգամանքով: Նշենք, որ Սերժ Սարգսյանը դեռևս չի ստացել օրենքով իրեն հասանելիք տունը և դեռևս ապրում է Կոնդի կառավարական առանձնատներում:
 
 
 
Հեղինակ՝ Հայկ Դավթյան