«Անձնուրաց կերանք, խմեցինք». Նազենի Հովհաննիսյանի ամառային լուքը.
 
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ է ներկայցնում՝ ինչպես է անցնում առօրյան, կիսվում է գեղեցիկ կադրերով ու ընդհանրապես, միշտ «բաց» է իր երկրպագուների առաջ:
 
Նազենին այս անգամ լուսանկար է հրապարակել իր Instagram-յան էջում, որում պատկերված է հարսի ու փեսայի կողքին: Լուսանկարում Նազենին երկարափեշ, թեթեւ, ամառային զգեստով է:
 
 

 
 
 
«Դոն Կառլիտոս Պեպե Ջանլուկա Ստիցիանի Օրտիջայի և Դոննա Վերանդայի հարսանիքն անցավ հիանալի))) Ազապը ( անունը երկար է, չեմ գրի) մեր ֆոտոյի հեղինակն էր. մի ՀԻԱՆԱԼԻ անձնավորություն)) Անձնուրաց կերանք, խմեցինք ու երիտասարդներին մաղթեցինք այնքան բարիք, որքան ծովը ունի ալիք( ծովն այդ օրը ալեկոծ էր» ,- մակագրել է լուսանկարը դերասանուհի-հաղորդավարուհին:
 
Ավելի վաղ դերասանուհին ամառային հանգիստը ներկայացնող հերթական լուսանկարն էր հրապարակել իր Instagram-յան էջում: Լուսանկարում Նազենին կքանստած է ծովի ֆոնին: Հրապարակումը մեկնաբանելով` դերասանուհին գրել էր. «Չկա կյանք առանց տառապանքի կամ դժվարության, բայց կա ՄԱՐԴԸ, ով կարող է տեսնել լույսը՝ խավարում, ու սնել իր միջավայրը Բարության ու Սիրո լույսով... ընտրության հարց է…»: