Քսենիա Սոբչակը ցուցադրել է շքեղ շպագատը (ֆոտո).
Պետք է փաստել, որ ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին շատ քչերն էին պատկերացնում քաղաքական գործչի կերպարում, մինչդեռ համարձակ կնոջ դերը, անկասկած, հենց նրա համար է:
 
 
Սկանդալային հեռուստահաղորդավարուհին այս անգամ իր Instagram-յան էջում ցույց է տվել ջանքերի արդյունքը: Լուսանկարը, որում նա ցուցադրել է իր շպագատը, ունի նաեւ մեկնաբանություն:

 
 
Քսենիան մակագրել է լուսանկարը՝ գրելով. «Հնարքը կատարելիս աշխատեք ուշադրություն չդարձնել ցավին, մտածեք միայն վեհ նպատակի մասին՝ հանուն որի, ենթարկում եք ձեզ ֆիզիկական տառապանքի: Ժամանակի ընթացքում ցավը հաճելի է դառնում: Մտովի թռիչք կատարեք ժամանակի, տարածության  ու դատարկության վրայով, որը միայն ձեր սիրով է լցված»:
 
Ավելի վաղ հաղորդավարուհին ներկայացել էր բավականին համեստ կերպարով: Նա հրապարակել էր մի լուսանկար, որում գույնզգույն ու զուսպ հանդերձանքով էր ներկայացել: 
 
 
 
Քսենիան նաեւ մեկնաբանել էր իր հրապարակումը՝ կից գրելով. «Գեղեցկությունը ներքին զգացողություն է, բայց առանց նրա, որ քեզ «օճառեն» ու «սանրեն» նույնպես հնարավոր չէ»: