Փողը չպետք է դառնա քո տերը, այլ պետք է լինի քո ստրուկը»,-ասում է երգչուհի Ջուսը,ով մեկ միլոն դոլար ունենալու դեպքում տուն կգներ. «Բացի տուն գնելուց նաև կաշխատեի իմ համերգային ծրագրի վրա, ընթացքում կմտածեի և կհասկանյի ինչպես անել, որ գումարը մեծացնեմ այդ գումարը»,-ասում է երգչուհին, ում համար գումարը և ապրելու միջոց է և ամենակարևորներից: «Գումար ունենալով մարդ չպետք է ժլատ լինի, ես այդպիսի մարդկանցից հիասթափվում եմ: Մարդը կարող է ունենալ շատ փող, բայց լինել, չար ու անբախտ: Եթե մարդը իր միջից բարի է, ապա նրան ցանկացած գումար էլ կերջանկացնի: Սերը և երջանկությունը երբեք չեն վաճառվում»: Փողը պետք է քեզ ծառայի այլ ոչ թե դու փողին, ասում է հումորիստ Գրիգոր Դանիելյանը, ով գումարի մեջ երջանկություն չի տեսնում. «Ես ունեմ այնքան գումար, որ ինձ երջանիկ զգամ, այլ կերպ ասած՝ ընտանքիս ապրի նորմալ պայմաններում;Ես աշխատում եմ և երբեք չեմ բողոքում»,-ասում է նա: Մեծ գումար ունենալու դեպքում առաջին հերթին հումորիստ դերասանը բարեգործություններ կաներ, որոնց մասին սակայն չէր բարձրաձայնի. «Կօգնեի այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, որոնց մեջ մտնում է ծերանոցների, մանկատների մարդկանց օգնելը»: Հեռուստատեսության բնագավառում գումարը այդքան էլ կարևոր չէ, ասում էնա, կարևորը լավ մտքերն ու մտահղացումներն են, որոնք գումարով չես գնի: Գումարով, ըստ նրա չի գնվի նաև առողջությունը, սերը, մարդկային հարաբերությունները, ընտանեկան ջերմությունը և այլն: «Ես մտածված ծախսող մարդ եմ, չեմ սիրում անտեղի ծախսել, քանի որ երբ արդեն ունենում ես ընտանքի, երեխաներ և պատասխանտվությունն ավելի է մեծանում, ուստի ծախերն էլ ավելի մտածված են դառնում: Օրինակ երկրորդ տղայիս ծնվելուց հետո ես արդեն սկսեցի մտածել երկու անգամ երեք բնակարան ունենալու մասին, որպեսզի նրանք իրենց ընտանքիորվ առանձին ապրեն ես ու կինս միասին»,-ասում է Գրիգորը: Մեծ գումար ունենալու դեպքում երգչուհի Հասմիկ Կարապետյանը ասում է շատ ակտիվ կզբավեր երգարվեստով՝ փրոձելով դուրս գալ միջազգային շուկա, կզբաղվեր բարեգործությամբ, կճամփորդեր բազմաթիվ երկրներ. «Գումարն ապրելու կարևոր միջոց է, այն օգնում է իրականացնել երազանքներդ ու նպատակներդ: Միևնույն ժամանակ այս կյանքում ամեն ինչը չէ, որ կարելի է գնել գումարով»,-ասում է երգչուհին: Որքան գումար է պետք երջանիկ լինելու համար, Հասմիկը կոնկրետ թիվ չի նշում. «Երջանիկ լինելու համար պետք է այնքան գումար, որ չմտածես գումարի մասին, այն միշտ պետք է լինի»:Երգչուհին նշում է, որ ցավոք մեր օրերում սերը, հարգանքը կարելի է գնել գումարով. «Ես համոզված եմ, որ դեռ կան բաներ, որոնք դեռ չեն նյութականցվել և տա Աստված, որ որոշ արժեքներ չվերանան մեր կյանքից»: Պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը մեծ գումար ունենալու դեպքում լավ ֆիլմեր, լավ ներկայացումներ կստեղծեր. «Նաև կներդնեի բիզնեսի մեջ, որոնք եկամուտ կբերեին, օրինակ շենքեր կկառուցեի»,-ժպտում է Գրիշան: Նա իրեն ցոփ ու շվայտ ծախսող չի համարում, , մտածված է ծախսում և անգամ այդ դեպքում էլ գումար հավաքելու սովորություն չունի. «Երբ հավաքվում է մի մեծ բան ենք անում տան համար, օրինակ վերանորոգում, կահույք և այլ»,- ասում է նա: «Գումարը երջանկություն չի բերի ըստ Գրիշայի, բայց առողջություն կբերի»,-ասում է նա, օրինակ բերելով, վերջերս ընկերոջ դեպքը. «ԱՄՆ ում ընկերս վերջերս շատ մեծ գումար տվեց և երիկամի փոխպատվաստում արեց, գումար չունենոլւ դեպքում բնականաբար չէր անի և այս դեպքում ստացվում է, որ գումարը նաև առողջության հետ կապ ունի: Իսկ այ մաքուր, իսկական, մարդկային հարաբերություններ գումարով չես գնի, այն արդեն իրական չի լինի»,-ասում էնա և ավելացնում, որ իրեն մեծ գումարներ այդքան էլ պետք չեն, քչով բավարարվող է:»Շատ մեծ գումարը հարաբերակն է, այն միշտ պակասում է, ես քչով եմ բավարարվում, կարոևրը կարողանամ ընտանքիսի համար ստեղծել բարեկեցիկ կյանք»: 
Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4630&l=am