ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ.
  
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակցի և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն է բացահայտվել. ընդհանուր 34.7 մլն դրամ կաշառք է վերցվել, 8 մլն դրամի յուրացում կատարվել:
 
Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, 175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարերը որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
 
Բացի այդ, բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան ութ միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:
 
Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: