Առանց սուրճի առավոտն ուղղակի դատարկ է և կիսատ:
 
Ապացուցված է, որ սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպես մրգերը և բանջարեղենը:
 
Կորեացի գիտնականները վստահեցնում են, որ սուրճի հոտը կարող է ակտիվացնել ուեղի աշխատանքը և դրական էմոցիաներ պարգևել:
 
Սուրճը կարող է թեթևացնել Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքը:
 
Ուսումնասիրությունների հետևանքով ապացուցվել է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ սուրճի պարբերաբար օգտագործման դեպքում կարողանում են կառավարել մարմինը:
 
Այն դրական է անդրադառնում լյարդի վրա:
 
Հաճախ սուրճ օգտագործող մարդիկ հազվադեպ են ցերոզի խնդիր ունենում: Օրվա մեջ չորս բաժակ սուրճը կարող է ազատել բացասական մտքերից: Զարմանալի է, բայց այն լավ հակադեպրեսանտ է:
 
Այն երջանկության աղբյուր է դառնում ուղեղի համար, ինչպես նաև բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը: