12 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
 
 
 
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Ձախ ափի պետական սեկտորի ՝ Պրոմեթեւս, Ռումինական,Դեսին, Ամերիկական եւ Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Սուրբ Նշան, Թելման, Աբովյան, Սուրբ Վարդան փողոցների, Վիրահայոց, Աշոտ Երկաթ մայրուղիների, 3-րդ եւ 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը:
 
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: