Երեկ տեղի է ունեցել երգչուհի Նունե Եսայանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: 
 
Տեսահոլովակը ամերիկաբնակ երգիչ Փոլ Բաղդադյանի ՝ 1989 թվականին ձայնագրված  և հենց սկզբից հիթ դարձած «Ես ուզում եմ» հայտնի երգի  նոր տարբերակն է:
 
Երեկվա գլխավոր իրադարձությունը սակայն Նունե Եսայանի ծննդյան տարեդարձն էր, որին , ի թիվս գործընկերների, բարեկամների ու ընտանիքի անդամների, ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը: 
 
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն է լուսանկարներ հրապարակել միջոցառումից ու գրել. «Սիրուն երեկո էր , Նունեի ծննդյան օրն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսը լուսավոր , իսկական ու սիրելի մարդկանց հետ: 
 
Ծնունդդ շնորհավոր ,Նուշ ջան , ապրես»: