Հարավային Սուդանի նախագահ Սիլվա Կիրը և ապստամբների առաջնորդ, նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Տենին ստորագրել են կրակի դադարեցման և լիազորությունների բաշխման վերաբերյալ վերջնական համաձայնություն, միջնորդությամբ հանդես է եկել Սուդանը հայտնում է Reuters-ը:
 
 «Որպես Հարավային Սուդանի նախագահ ես հայտարարում եմ, որ այսօր ստորագրած համաձայնագիրը պետք է վերջ դնի մեր երկրում հակամարտություններին և պատերազմին», - հայտարարել է Սիլվա Կիրը: Նրա կարծիքով, այս համաձայնագիրը հաջողություն կունենա, քանի որ պարտադրված չէ դրսից:
 
Նշենք, որ ըստ համաձայնագրի` Մաշարը վերադառնում է փոխնախագահի պաշտոնին:
Հարավային Սուդանը անկախություն է ստացել 2011 թվականին, սակայն երկու տարի անց երկրում սկսել է քաղաքացիական պատերազմ: