Նազենի Հովհաննիսյանը Սիցիլիա կղզուց գեղեցիկ ու գեյթակղեցնող նկարներ է պարբերաբար հրապարակում:
 
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն է վայելում իտալական հրաշք Սիցիլիա կղզում: Նա իր բաժանորդներին պարբերաբար
հետաքրքիր, գայթակղեցնող նկարներ է ներկայացնում՝ կից հետաքրքիր տեղեկություններ հրապարակելով:
Այսօր Հովհաննիսյանը մի նկար էր հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա Սիցիլիայում մասնակցել է տեղաբնակներից մեկի հարսանիքին:
«Դոն Կառլիտոս Պեպե Ջանլուկա Ստիցիանի Օրտիջայի և Դոննա Վերանդայի հարսանիքն անցավ հիանալի))) Ազապը (անունը երկար է, չեմ գրի) մեր ֆոտոյի հեղինակն էր. մի ՀԻԱՆԱԼԻ անձնավորություն)):
Անձնուրաց կերանք, խմեցինք ու երիտասարդներին մաղթեցինք այնքան բարիք, որքան ծովը ունի ալիք(ծովն այդ օրը ալեկոծ էր»,-գրել է Նազենին:
Կարճ ժամանակում նկարը բազմահազար հավանումների է արժանացել: Օգտատերերը տարոսը մաղթել են գեղեցկուհի հաղորդավարուհուն:
Հաջոդ լուսանկարում Նազենի Հովհաննիսյանը շատ գայթակղիչ տեսք ունի: Նա իր բաժանորդներին է ցուցադրում Սիցիլիայի Օրտիջիա կղզու գիշերվա հմայքն ու խորհրդավորությունը: