Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր սիրելիի` Ալեքս Ռոդրիգեսի հետ այցելել է Fenway մարզադաշտ՝ Red Sox բեյսբոլային թիմի խաղը դիտելու։ Երգչուհին տեսանյութ է նկարահանել ու հրապարակել սոցցանցի իր էջում, որը երկու ժամից էլ քիչ ժամանակում 1 մլն դիտում է ունեցել։ Տեսանյութում Լոպեսը երգում է Sweet Caroline երգը։ 
 

 
Տեսանյութին կից աստղը գրել է, որ իր ծնողները երգել են իր համար այս երգը մանուկ ժամանակ՝ «Քաղցրիկ Քերոլայնը» փոխարինելով «Քաղցրիկ Ջենիֆեր»-ով։