Այս տարի Սիլվա Հակոբյանի կյանքում նոր փուլ սկսվեց՝ երգչուհու կարիերային գումարելով սիրող եւ հոգատար կնոջ պարտականությունները:). անկեղծ զրույցում նա հայտնել է, որ դեռ դժգոհություններ չի լսել ամուսնուց, նշել է 2017-ի միակ անհաջողությունը, նաեւ՝ որտեղ եւ ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին:
 
«Մոռանալ չի լինի»
Շատ լավ տարի էր 2017-ը: Առհասարակ, սիրում եմ 7 թիվը եւ կարող եմ ասել, որ այն իր դերը խաղաց անցնող տարվա հաջողակ լինելու հարցում։): Տարեսկզբին Արամեի հետ ունեցա շրջագայություններ եվրոպական մի շարք քաղաքներում, նաեւ Ռուսաստանի 15 քաղաքներում։ Նկարահանեցի երկու տեսահոլովակ եւ, իհարկե, ամենակարեւորը` ամուսնացա։): Անցնող տարին մոռանալ չի լինի։ Ի վերջո, ամուսնությունը բոլորի կյանքում շատ կարեւոր իրադարձություն է։
«Կողակցիս ճիշտ մոտեցումը…»
 
Մինչ ամուսնանալը, անկեղծ ասած, շատ էի վախենում, թե ինչպես եմ համատեղելու ընտանեկան գործերն ու կարիերաս, բայց արի ու տես, որ գլուխ հանեցի։): Այստեղ նաեւ շատ կարեւոր է կողակցիս ճիշտ մոտեցումը, ով շատ է օգնում եւ ըմբռնումով է մոտենում նույնիսկ այն դեպքում, երբ շատ բաներ չեմ հասցնում անել։
 
Մեջբերում ամուսնուց
 
Հյուրախաղերից, համերգներից առաջ անպայման փորձում եմ տան բոլոր գործերն անել, ամուսնուս անհրաժեշտ իրերը դասավորել եւ այլն: Դա ինձ համար պարտադիր պայման է։ Իմ պարտականությունների մեջ է մտնում նաեւ ամեն անգամ իրեն զանգելուց հետաքրքրվել՝ արդյոք հաց կերել է։): Եթե բացասական պատասխան եմ լսում, սկսում եմ նյարդայնանալ։ Բողոքներ դեռ չեմ ստացել. ամուսինս գոհ է ե՛ւ իմ պատրաստածից, ե՛ւ տան մաքրությունից, ե՛ւ իր հանդեպ ուշադրությունից. մեջբերում եմ հենց նոր իր ասած խոսքերը:):
 
«Գալիք տարին բուռն է լինելու»
 
Սպասելիքներս 2018-ից իրոք շատ են, երեւի պատճառն այն է, որ անելիքներս էլ են շատ լինելու, հատկապես՝ ապրիլի 8-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայանալիք մենահամերգս։ Հունվարից կսկսենք նախապատրաստական աշխատանքները։ Եվ ընդհանրապես, զգում եմ, որ տարին շատ հագեցած ու բուռն է լինելու, ես էլ խոստանում եմ շատ ակտիվ լինել ու բազմաթիվ նորություններով ներկայանալ հանդիսատեսին։ Ինչո՞ւ չէ, կցանկանամ հաջորդ տարի նաեւ մայրանալ, հուսով եմ՝ ամեն ինչ կլինի իր ժամանակին ու Աստծո կամոք։
 
«Նոր տարին կդիմավորեմ տանը»
 
Այս տարի վերջապես ընտանիքիս հետ կլինեմ տոնական օրերին, ինչի համար շատ ուրախ եմ. վաղուց տանը չեմ դիմավորել Նոր տարին։ Իսկ Հին նոր տարին արդեն կնշեմ այլ երկրում։