Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինի անբավարար քանակը հատկապես վտանգավոր է 45 տարեկանից բարձր կանանց դեպքում։

Մինչդաշտանադադարի, հղիության կամ կրծքով կերակրման շրջան։ Դաշտանադադարին նախորդող շրջանում վիտամին B12-ի անբավարար քանակի մասին վկայում են տրամադրության անկումները, հոգնածությունը, գլխապտույտը։ Այս շրջանում հարկավոր է ստուգել վիտամինի քանակը, անհրաժեշտության դեպքում սննդակարգ ներառել վիտամին B12-ով հարուստ մթերք՝ այս խնդրից խուսափելու համար։ Հղիների դեպքում իրավիճակն ավելի լուրջ է։ Այս վիտամինի անբավար քանակը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ։
Կերակրող մայրերը ևս պետք է ուշադիր լինեն՝ երեխայի աճի դանդաղումը և անեմիայի զարգացումը կանխարգելելու համար։

50-ից բարձր տարիքում։Վիտամին B12-ը սննդից ստանալու և օգտագործելու կարողությունը տարիքի մեծացմանը զուգընթաց վատանում է։ 50-ից բարձր տարիքում հարկավոր է ստուգել այս վիտամինի քանակը։ Դեպքերի մեծամասնությունում անհրաժեշտ է լինում լրացնել պակասը։

Իմունային խանգարումներ ունեցողների դեպքում։ Աուտոիմուն խանգարումների դեպքում բջիջները «հարձակվում են» օրգանիզմի հյուսվածքների վրա։ Սա ազդում է օրգանիզմի՝ անհրաժեշտ նյութերը յուրացնելու կարողության վրա։

 Բուսակերներ։ Վիտամին B12 պարունակում է կենդանական սպիտակուցը։ Սա նշանակում է, ու բուսակերները պետք է ստուգեն այս վիտամինի մակարդակը՝ դրա անբավարար քանակից խուսափելու համար։ Այս վիտամինի մակարդակին պետք է ուշադրություն դարձնեն նաև նրանք, ովքեր տառապում են անեմիայով, ատրոֆիկ գաստրիտով, ստամոքսի խոցով, ցելակիայով, Կրոնի հիվանդությամբ, ինչպես նաև չափից շատ ալկոհոլ օգտագործողներն ու նրանք, ում օրգանիզմում առկա են վնասակար բակտերիաներ ու մակաբույծներ։

Ինչպես կանխարգելել վիտամին B12-ի անբավարար մակարդակը։
Սննդակարգ ներառեք ձու, կաթնաթթվային մթերք, ծովամթերք, թռչնամիս, կենդանիների լյարդ։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829266/