Ռուսաստանի ինտերնետային անկախ կայքի՝ «Кавказский узел»-ի թղթակից Վյաչեսլավ Պրուդնիկովը դեկտեմբերի 21-ին հարձակման է ենթարկվել: Ռոստով քաղաքի գերեզմանատան մոտ նրա վրա հրազենից կրակ է բացվել: Նա վիրավորվել է ազդրից և արմունկից: Պրուդնիկովը վիրահատության է ենթարկվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Кавказский узел»-ի խմբագրությունը հարձակումը կապել է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
 
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունը կոչ է արել հանցագործությունը հետաքննելու համար անկախ խումբ ստեղծել, գործը չթողնել տեղի իրավապահ մարմինների ձեռքում: