Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը կրկին կարող է խորանալԻրանը նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի այն նավերին, որոնք մոտենում են իրանական նավատորմին։ Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը նշելով, որ իրանական կողմից նախազգուշացումը կատարվել է «Ֆալաքեն» հրթիռային փոքր նավի կողմից: Ըստ հաղորդման, իրանական «Շամս» ձկնորսական նավը, որը աղետի էր ենթարկվել Պարսից ծոցում, Ջասկ նավահանգստային քաղաքից 45 մղոն, կամ 72 կմ հեռավորության վրա, օգնություն էր խնդրել իրանական ռազմածովային ուժերից:
 
Փրկարարական գործողությունը հանձնարարվել էր իրականացնել «Ֆալաքեն» հրթիռային փոքր նավին: Այդ օպերացիայի ժամանակ էլ ամերիկյան նավը մոտեցել է իրանական նավերին եւ ստացել նախազգուշացում: Նշվում է, որ ամերիկյան նավը հեռացել է այդ շրջանից: