Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, հիվանդանոցում մահացել է Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զանգվածի բնակիչ՝ 66-ամյա Ժուլվեր Խաչատուրովը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավանի հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Վարդանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ВАЗ 2106-ը վարել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Ղազարյանը, իսկ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան՝ Ժ. Խաչատուրովը։
 
Վթարի հետևանքով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վարորդներն ու ուղևորներից Գեղաքար գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արման Սաֆարյանը։