Մարտի 1-ից մեկ ամիս անց՝ զոհերի արյունը դեռ չսառած. ինչու էին հանդիպել և ինչ էին պայմանավորվում այս երկուսը.
 
 
՛՛Երկիր Մեդիա՛՛ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել, որոնցից թերևս ամենակարևոր և ուշադրության արժանի միտքը հետևյալն էր.
 
 
Եվ այսպես Քոչարյանն ինքն իրեն հարց է տալիս:
 
 
 
 Ինչու են մարտի 1-ը կապում ինձ հետ: Ես հիշում եմ երբ սկսվեց երկխոսությունը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հայտնի դիալոգը 2008 թվականի նախագահական ընտրություններից մեկ ամիս անց: Եվ այդ պսյմանավորվածությունների շրջանակներում հանդիպում, քննարկում են: Ի՞նչ է ստացվում: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի մեղավորության մեջ, մյուս կողմից անում է չափազանց ուշագրավ բացահայտում, որ Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ են ունեցել, այդ թվում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից մեկ ամիս անց, այսինքն` 2008 թվականի մարտի 18-ին՝ այն ժամանակ երբ չէր սառել դեռ մարտի 1-ի զոհերի արյունը:
 
 
 
 
...Հիմա հարց. Քոչարյանի այս հայտարարությունից հետո ինչու՞  մինչև հիմա հարցաքննության չեն կանչվել նաև այս երկու նախագահները:
 
 
Հեղինակ՝ Արև Հայրապետյան