Ներկայացնում ենք հրաշալի բաղադրատոմս, որը հեշտությամբ կազատի անցանկալի մազերից, նաև մաշկը կսպիտակեցնի:

 Գլխավորը՝ բոլոր բաղադրիչները բնական են և կգտնվեն յուրաքանչյուր խոհանոցում:   
 
                                    Հրաշալի միջոց անցանկալի մազերի դեմ

 Անհրաժեշտ բաղադրիչները
 
 1 կարտոֆիլի հյութ
 5 թ/գ կաթ
 1/2 ճ/գ սոդա

Պատրաստման եղանակը՝

Խառնիր բոլոր բաղադրիչները և 30 վայրկյանով դիր միկրոալիքային վառարանը: Պատրաստ է: Պարզվոմ է՝ կարտոֆիլի հյութը խորը մաքրում, փափկեցնում և երիտասարդացնում է մաշկը: Կաթը կհանգստացնի մաշկը և կկանխի գրգռվածությունը պրոցեդուրայից հետո, դրա յուրահատուկ բաղադրիչները մաշկը կդարձնեն փափուկ, նուրբ: Սոդան փափկեցնում է մազերը և քայքայում է մազի ֆոլիկուլը: Իսկ այս միջոցների համադրությունը հրաշալի արդյունք է տալիս:

 Օգտագործումը՝


1. Նախքան մազահանումը պետք է մաշկը պատրաստել: Այն պետք է լինի մաքուր, խոնավ և անյուղ:

2. Ստացած զանգվածը վրձնով քսիր խնդրահարույց մասին: Միջոցը պետք է քսել մազերի աճի ուղղությամբ:

3. Միջոցը պետք է լավ չորանա: Դա 15-20 րոպե կտևի, ամեն ինչ կախված է մարմնի մասից և մածուկի քանակից:

 4. Ոչ մի դեպքում միջոցը չհանես մազերի աճի ուղղությամբ: Դա կարող է գրգռվածություն և թարախային բորբոքում առաջացնել մազահանման տեղում:

5. Զգուշությամբ մածուկը հեռացրու մազերի աճի հակառակ ուղղությամբ: