Aravot.am-ը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում՝ Ջիվանի 79 հասցեում սկսած շինարարությունը մոտենում է ավարտին։ Այն ամենայն հավանականությամբ օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին պատրաստ կլինի։

 Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը մտադրված էր Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը վերածել տուրիզմի գոտու, որտեղ կլինեին հյուրատներ, արհեստանոցներ։
 
Նրա ընտանիքը դարձավ այս ծրագրի առաջին ներդրողը՝ 500 հազար դոլարի չափով ներդրում կատարելով, Գյումրու հին ռեստորաններից մեկի՝ «Ջրահարսի» երկհարկանի շենքը ձեռք բերելով։ Այն գտնվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան ու նրա գարեջրի գործարանի հարևանությամբ։

 Թե ինչո՞վ կտարբերվի նախկին վարչապետի ռեստորանահյուրանոցային համալիրը Գյումրիում եղած մյուս նմանատիպ կառույցներից, քաղաքային իշխանությունները դժվարանում են պատասխանել։ Սակայն մի բան ակնհայտ է․ այն կառանձնանա իր շքեղությամբ, չի բացառվում՝ հետագայում նաև ծառայության թանկ գներով։
 
Փոքր-ինչ շեղվելով պատմական կառույցի հին ֆասադի նախագծից (ի սկզբանե պայման էր դրված, որ 1926 թվականի երկրաշարժից վնասված ֆասադը վերականգնվելու է)՝ շինարարները րոպե առաջ փորձում են շինարարությունն ավարտին հասցնել։ Ինչպես նկատեց շինարարներից մեկը՝ «Ո՞ւմ վրա էսքան գումար ծախսես, որ չգեղեցկանա»։



 


 

Աղբյուր՝ aravot.am lo