Ահա թե ինչի է անրաժեշտ զրկել Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից։  
«1998-2008 թվականներին, Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակի 39 զոհերը ամբողջությամբ։
 
 
Այսպես էր նա իրականացնում իր սահմանադրական լիազորությունները և սրա համար ինքը ունի անձեռնմխելիություն։
 
 
1․․․ Հենրիկ Խաչատրյան.
 
 
ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
 
 
 
2․․․Արամ Կարապետյան.
 
 
 
ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Բացահայտման համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել:
 
 
3․․․Վահրամ Խորխոռունի.
 
 
 
ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
 
 
 
 
 
4․․․Արծրուն Մարգարյան.
 
 
 
ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով’ երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:
 
 
 
 
 
5․․․Վազգեն Սարգսյան.
 
 
 
 
 
ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ կազմակերպիչների մասով բացահայտված չէ:
 
 
 
6․․․Կարեն Դեմիրճյան.
 
 
 
ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
 
 
 
7․․․Յուրի Բախշյան.
 
 
 
ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
 
 
 
8․․․Ռուբեն Միրոյան.
 
 
 
ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
 
 
 
9․․․Լեոնարդ Պետրոսյան.
 
 
 
ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից։
 
 
 
10․․․Արմենակ Արմենակյան.
 
 
 
ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:
 
 
 
11.․․․Հենրիկ Աբրահամյան.
 
 
 
ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
 
 
 
12․․․Միքայել Քոթանյան.
 
 
 
ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
 
 
 
13․․․ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու:
 
 
 
14․․․Գագիկ Պողոսյան.
 
 
 
ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում: Սպանությունը բացահայտված չէ:
 
 
 
15․․․Պողոս Պողոսյան.
 
 
 
Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում’ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
 
 
 
16․․․Տիգրան Նաղդալյան.
 
 
 
լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:
 
 
 
17․․․Աշոտ Մխիթարյան.
 
 
 
ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:
 
 
 
18․․․Տիգրան Պետրոսյան.
 
 
 
Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:
19․․․Ռոլանդ Մկրտչյան.
 
 
 
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
 
 
 
20․․․Շահեն Հովասափյան.
 
 
 
ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան’ ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
 
 
 
21․․․Ալբերտ Ղազարյան
 
 
 
Լոռու մարզի դատախազ 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ սպանվեց անհայտ անձի կողմից:
 
 
 
22․․․Սայադ Դավթյան
 
 
Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված: Սպանվել է 2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արաբկիրի շուկայի մոտակայքում, հրազենային կրակոցից, անհայտ անձանց կողմից։
 
 
23․․․ Գոռ Քլոյան
 
 
 
2008թ. մարտի 1-ին սպանվել է բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։
 
 
 
24․․․Դավիթ Պետրոսյան
 
 
 
2008թ մարտի 1-ին սպանվել է․ կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։
 
 
 
25․..Տիգրան Աբգարյան
 
 
 
2008 թ մարտի 1-ին ՝ ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին
 
 
 
26․…Տիգրան Խաչատրյան
 
 
 
2008 թ մարտի 1-ին ՝ սպանվել է, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը.
 
 
 
27․..Արմեն Ֆարմանյան
 
 
 
2008թ. մարտի 1-ին՝ սպանվել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը.
 
 
 
28… Հովհաննես Հովհաննիսյան
 
 
 
2008թ. մարտի 1-ին սպանվել է հրազենային վնասվածքից, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում.
 
 
 
29… Համլետ Թադևոսյան
 
 
 
Ոստիկանության զորքերի կապիտան, սպանվել է 2008թ. մարտի 1-ին։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Հետմահու ստացել է մայորի կոչում.
 
 
 
30․..Գրիգոր Գևորգյան
 
 
 
2008թ. մարտի 1-ին սպանվել է ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից.
 
 
 
31…Սամվել Հարությունյան
 
 
 
2008 թ մարտի 1-ին ՝ սպանվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից.
 
 
 
32…Զաքար Հովհաննիսյան
 
 
 
2008 թ մարտի 2-ին ՝ սպանվել է ժ.01.30-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից.
1998-2008 քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ.
 
 
 
33․․․Վանուշ Թորոսյան.
 
 
 
«Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաեւ ԱՎՄ /Ազատամարտի վետերանների միություն/ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:
 
 
 
 
34․․․Մհեր Տեր-Հովհաննիսյան
 
 
 
 
Սպանվել է 2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ։
 
 
 
35․․․Ռաֆայել Շահմուրադյան.
 
 
 
Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
 
 
 
36․․․Լևոն Գուլյան.
 
 
 
«Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն՝ 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև՝ Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:
 
 
 
37․․․Սեդրակ Զատիկյան.
 
 
 
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ, 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը:
 
 
 
38․․․Ալեքսանդր Գիվոև.
 
 
 
Սպանվել է 2006թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա՝ գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:
 
 
 
39․․․Դենիս Երմոլով
 
 
 
Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա: 2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են նրան»։
 
 
 
 
Այս գրառումը կատարել է իր Ֆեյսբուքյան էջում դատական փորձագետ Արտակ Գալստյանը։