Ես գնահատում եմ գրագիտությունը մանավանդ էրոտիկ թեմաներում. Նազենի Հովհաննիսյան.
 
Այսօր գիշերը 1:30-2-ը ընկած ժամանակահատվածում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, սովորության համաձայն ուղիղ եթեր էր մտել և պատասխանում էր իրեն ուղղված հարցերին: Դերասանուհին այսօր կարծես մի փոքր տարբեր էր, չափազանց աշխույժ, անկեղծ և հումորով էր պատասխանում բոլորի հարցերին: Նույնիսկ «Իսկ կարաս կուծքդ բացես» մի տղայի այս հարցին նա պատասխանեց. «Բալիկ ջան, որ օրը կարողանաս այդ բառը ճիշտ գրել գոնե, կարելի է քեզ նկարը ցույց տալ»: Դրանից հետո ուղիղ եթերում անընդհատ սկսեցին դերասանուհու կրծքերի վերաբերյալ մեկնաբանություններ հնչել, ինչին դերասանուհին հետևյալ կերպ արձագանքեց. «Հայերը ունենում են 3 խնդիր՝ սեռական հասունացման, սեռական դաստիարակության և սեռական կյանքի պակաս. այլապես կրծքերի մասին այսքան գրառում ես ուղղակի չեմ կարող բացատրել»: Հետո նաև ավելացրեց. «Ես գնահատում եմ գրագիտությունը մանավանդ էրոտիկ թեմաներում»: Նշենք նաև, որ ամբողջ եթերի ընթացքում դերասանուհուն ինչ- որ մեկը բարձով հարվածում էր, իսկ թե ով էր նա, դերասանուհին գաղտնի պահեց: