Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն զուգահեռներ է անցկացրել «սերուցքայիններ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի միջև:
 
«Մեսսին հանճար է: Նա ապացուցում է, որ խելացի մարդ է: Լեոն ամեն տարի նոր հմտություններ է ձեռք բերում: Նա և Ռոնալդուն անգերազանցելի են: Երկուսն էլ մեծ ձեռքբերումներ ունեն: Կարելի է ասել, որ նրանք պետք են միմյանց:
 
Ինչ վերաբերում է Ռոնալդուի խոսքերին, ապա դա նրա հոգեբանական տիպն է: Մեսսին խոսում է խաղադաշտում, որից հետո անհետանում է»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
 
Ռոնալդուն վերջերս հայտարարել էր, որ իրեն համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: