Օգոստոսի 7-ին` ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի» ոլորաններ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» (վարորդը` Ա. Հ., ծնված 1945 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1957թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Կ. Դ.-ն (1964 թ.),  տեղում մահացել են:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
 Աղբյուր` Փաստինֆո