Կապանի ժամանակավոր քաղաքապետ Նարեկ Ղահրամանյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կապանի մշակութային կյանքում մեծ փոփոխությունների ակնկալիքով՝ մշակույթի կենտրոնի ղեկը վստահությամբ հանձնում եմ բոլորիդ սիրելի Գևորգ Հարությունյանին։

 Կապանցիների պատիվը միջազգային հարթակներում բարձրացնող Գևորգին իր նոր աշխատանքում հաջողություն մաղթենք»,- գրել է Ն. Ղահրամանյանը: Գ.Հարությունյանը հայ հանդիսատեսին հատնի է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից: