
Big Picture-ը գրում է, որ հնդկեղեգից տներ պատրաստելու գաղափարն Էլորան վերցրել է իր հորից, որը հնդկեղեգը համարել է բնակելի տներ կառուցելու համար ամենահեռանկարային շինանյութը:
«Երբ վեց տարի առաջ տեսա՝ ինչպես են հնդկեղեգից տուն կառուցում, մտածեցի, որ ինքս կցանկանայի այսպիսի տանն ապրել», - ասել է նա:
Հարդիի խոսքով՝ հնդկեղեգը կատարյալ շինանյութ է տուն կառուցելու համար, քանի որ դիմացկունությամբ այն կարող է համեմատվել միայն պողպատի հետ և միևնույն ժամանակ շատ արագ վերականգնվում է:
«Հնդկեղեգի միակ թերությունն այն է, որ այն վնասում են միջատները, սակայն խնդիրը կարելի է լուծել հատուկ նյութով մշակելու միջոցով», - պատմել է նա:
Աղբյուր՝ tert.am