Կառավարությունը նշանակել է Հրազդան քաղաքում արտահերթ ընտրությունները օրը՝: Դրանք կկայանան հոկտեմբերի 21-ին: Կառավարության պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրված է այս մասին կառավարության որոշման նախագիծը՝

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Հիշեցնենք, որ 2002-ից պաշտոնավարող Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի  2-ին, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նպատակով, հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ և առաջարկել կողմ քվեարկել իր հրաժարականին:

Ընտրությունների անցկացման համար 2018 թվականի պետական բյու­ջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված է հատ­կացնել 4,566.4 հազար դրամ, որից բյուջետային ծախ­սերի տնտե­սա­գի­­­տական դասա­կարգ­­ման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 173.5 հազար դրամ, իսկ «Կա­պի ծառայություններ» հոդվածով` 4,392.9 հազար դրամ: