Դերասան Ռիչարդ Գիրը 68 տարեկանում պատրաստվում է հայր դառնալ.
 
68-ամյա հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը հնարավորություն է ստացել վայելելու հայրության ամբողջ հմայքը: նրա 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան հղի է:
 
 
 
 
Այս ուրախալի լուրը հրապարակել է The Sun-ը: Երեխան առաջին ընդհանուր երեխան է լինելու զույգի: Նշենք, որ Գիրը 18 տարեկան տղա ունի նախկին ամուսնությունից, իսկ կինը՝ 5 տարեկան տղա:
 
Երրորդ անգամ դերասանն ամուսնացել է 2018 թվականի մայիսի 5-ին:
 
 
 
 
 
Դերասանի առաջին կինը եղել է մոդել Սինդի Քրոուֆորդը: Նրա երկրորդ կինը՝ դերասանուհի Քերի Լոուելը, Գիրին նվիրել է իրենց որդուն՝ Հոմերին: Զույգը բաժանվել է 2013 թվականին: Գործարար Սիլվայի հետ նա ծանոթացել է երկրորդ կնոջից բաժանվելուց անմիջապես հետո: