Տրոպիկական փոթորիկը ծագել է Խաղաղ օվկիանոսում:
 
Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվում մոտեցող թայֆունի պատճառով.
 
Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 9 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
 
Մոբարայում արդեն բացված է 33 տարհանման կենտրոն: Ներկայում «Շանշան» թայֆունը դեպի Ճապոնիայի կենտրոնական շրջաններ է շարժվում Խաղաղ օվկիանոսի կողմից: Սպասվում է, որ այն Հոնսյու կղզի, որտեղ գտնվում են Տիբայի եւ Իբարակայի պրեֆեկտուրաները, կհասնի կեսգիշերին:
Մայրաքաղաքին թայֆունը պետք է մոտենա օգոստոսի 9-ի կեսօրին: Արդեն այժմ Տիբայի, Իբարակայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Տոկիոյում հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվում են քամու սաստիկ պոռթկումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
Դիտեք տեսանյութը՝