Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին:

 Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորութայմբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ: