Սաութհեմփթոնի համալսարանի աշխատակիցները օպտիկական 5D տեխնոլոգիայի օգնությամբ կվարցային սկավառակի վրա ձայնագրել (տեղադրել) են տեքստեր, որոնք կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ:
 
Հատկանշական է, որ սկավառակի վրա իրենց ուրույն տեղն է գտել Աստվածաշունչը:
 
Բացի Աստվածաշնչից, կվարցի սկավառակների վրա ձայնագրվել են նաև մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը, կամայականությունների մեծ խարտիան և Նյուտոնի «Օպտիկա» մենագրությունը. հաղորդում է cnlnews.tv-ին:
 
Գիտնականները տեղեկություններ կրող նման իրը անվանում են իրապես հուսալի ու երկարաժամկետ: Նրանց կարծիքով՝ մարդկության մասին տեղեկությունները նման կերպ ձայնագրված լինելով՝ կպահպանվեն գլոբալ աղետների ու քաղաքակրթությունների ոչնչացման դեպքում:
 
Տեքստերը տեղադրվել են սկավառակների վրա՝ լազերի օգնությամբ կատարվող ձայնագրության շնորհիվ: Ձայնագրման նման մեթոդը ստեղծվել է 2013թ-ին:
 
«Հավիտենական» սկավառակն առանց հետևանքների կարող է դիմանալ մինչև 1000 աստիճան տաքության (Ցելսիուսի սանդղակով): Իսկ 190 աստիճան տաքության դեպքում այն առանց կորուստների կարող է պահպանել ձայնագրված տեղեկությունը միլիարդավոր տարիներ:
 
Մեկ սկավառակի վրա տեղավորվում է մինչև 360 տերաբայթ տեղեկություն: Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս նախագիծը սկիզբ է դնում տեղեկությունների պահպանման նոր դարաշրջանի: Տեխնոլոգիան կարող են օգտագործել ազգային պահոցը և համաշխարհային խոշորագույն թանգարաններն ու գրադարանները:
 
 
 Աղբյուր՝ crossnews.am