Երգչուհի Լարիսա Դոլինայի ընկերները հայտնել են, որ երգչուհին բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Իլյա Սպիցինից՝ գրում է life.ru-ն:
 
 
 
«Լարիսան և Սպիցինը որոշել են չհանրայնացնել իրենց բաժանումը և շարունակում են շփվել»,- ասել է Դոլինայի երկրորդ ամուսինը՝ Վիկտոր Միտյազովը:
Միտյազովի խոսքով՝ Սպիցինը ուրշի կնոջից երեխա ունի. երգչուհին իմացել է դրա մասին և հաշտվել այդ փաստի հետ: Բաժանումից հետո, այնուամենայնիվ, Դոլինան շարունակում է զգացմունքներ տածել իրենից 13 տարի երիտասարդ Սպիցինի նկատմամբ: