«Չի բացառվում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ավելի ընդլայնվի: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում կարող են հայտնվել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
 
Նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածով մեղադրանք կարող է առաջադրվել հանցագործություն պարտակելու համար: Նման եզրակացություն է առաջացել  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Հանրային հեռուստատեսությամբ տված հարցազրույցից, երբ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարևոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը»,-գրում է “Ժողովուրդ” թերթը: