Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, ծնվել է 1968 թվականի օգոստոսի 9-ին Երևանում։
 
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

 Զբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-216 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

 Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։
 
216 թվականի հուլիսի 26-ին առավոտյան Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 1 օր գտնվող «Սասնա Ծռերին»։

 Արթուր Սարգսյանին և նրա արարքին երգահան Արմեն Մովսիսյանն ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանը նվիրել են «Հաց եմ բերել, տղերք» երգը։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը և Լևոն Ղարիբյանը։

217-ի մարտի 16-ին հիվանդանոցում մահացավ Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նա միակ հացադուլավորն էր, որը պայքարի այդ ձևով փաստացի գնաց մինչև մահ: