Լեհ-ուկրաինական սահմանի «Կրակովեց» անցակետում 100 մարդ է ձերբակալվել
Ինչպես հայտնի է, երեկվանից բավական անհանգիստ է լեհ-ուկրաինական սահմանագոտին, կապված Միխեիլ Սաակաշվիլու հետ վերադարձի հետ: Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները խմբերում մեկնել են սահմանային անցակետեր, որոնցով հնարավոր է, որ կվերադառնար Ուկրաինա Սաակաշվիլին: Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալության մի խմբի նկատմամբ, որը հավաքվել էր «Կրակովեց» անցակետում, ուկրաինական ոստիկանությունը ձերբակալություն է իրականացրել:
 
Նշվում է, որ նախապես հայտնի է եղել, որ Սաակաշվիլին հենց այդ անցակետով է մուտք գործելու Ուկրաինա, սակայն հետագայում պլանները փոխվել են եւ նա այլ ուղեկալ է ընտրել: Ձերբակալվածները, որոնց թիվը հասնում է հարյուրի, տարվել են Լվովի մարզային ոստիկանատուն: