Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 8-ին Այնթապ գյուղի բնակիչ Հայկ Հարությունյանը տնից դուրս էր եկել և այդպես էլ տուն չի վերադարձել, Հունիսի 9-ին «911» ծառայությանը ստացված ահազանգից հետո սկսվել էին որոնողական աշխատանքները։
 
Հայկի փնտրտուքների մասին լուրերը տարածվել էին ողջ համացանցում, ինչի արդյունքում բազմաթիվ կամավորական խմբեր էին միացել աշխատանքին։ Անցել է 2 ամիս, իսկ Հայկից ոչ մի նորություն։
 
Armday.am-ը կապ  է հաստատել երեխայի մոր՝  տիկին Հասմիկի հետ, ով նշել է, որ վստահ է, որ իր որդին ողջ է, և միակ վարկածն այն է, որ նրան ինչ որ մի տեղում պահում են։ Կնոջ միակ ցանկությունն այն է, որ իր որդուն ետ վերադարձնեն, ինչի դիմաց խոստանում է առևանգողներին դատի չտալ։ 
Հայկ Հարությունյանի մայրը մյուս մանրամասներին կանդրադառնա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա վաղը։
 
Հիշեցնենք, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:
 
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան: