ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը «Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներ է իրականացնում:
 
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:

Ստուգումների կոնկրետ հիմքերն ու նպատակը հայտնի չեն։ Մենք բաց ենք և պատրաստ ենք ցանկացած խնդրով իրավապահ մարմինների հետ համագործակցության»,–ասաց Մուրադ Սարգսյանը։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հայտնել է, որ առաջիկայում մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու հարցով։