Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:
 
Նրա խոսքով, ընկերությունում չգիտեն՝ որոնք են ստուգումների շարժառիթներն ու նպատակները, բայց նշեց, որ մտահոգություններ չունեն ստուգումների հետ կապված:
 
Նշենք, որ ոստիկանությունից նույնպես այս լուրը հաստատեցին և ասացին, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ: