Նախնական օպերատիվ տվյալներով, կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 28-ի մարտի 1-ին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
 
«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի», -հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն։