Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց.
 
 
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանըերկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:
 
 
«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցներիյուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվումտվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվանգտնելու։
 
 
Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքըվերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնվածմի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։
 
 
Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի ևվերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-իցխորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրելՀամաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը։
 
Աղբյուրը՝ armenpress.am