Նազենի Հովհաննիսյանի նոր ոճային կերպարը (ֆոտո)
 
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Նա չի մոռանում իր հետեւորդ-երկրպագուներին անգամ ամառային հանգստի ժամանակ ու ուրախացնում է նրանց նոր ու հմայիչ լուսանկարներով:
 

 
 
 
Նազենին հաճախ ներկայացնում է իր ոճային կերպարները, street style-ը՝ ցուցադրելով իր նրբաճաշակությունը:
 
Այս անգամ նա հրապարակել է լուսանկար իր Instagram-ում, որում ներկայացել է գույնզգույն երկարափեշ զգեստով: Զգեստը յուրահատուկ է նաեւ լայն թեւքերով:
Իր ինքնատիպ լուքը հեռուստահաղորդավարուհին ամբողջացրել է՝ բավականին նորաձեւ կապույտ կոշիկներով: Դերասանուհին որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարը:
 
 

 
 
 
Ավելի վաղ Նազենին միկրոբլոգի իր հետեւորդների շրջանում որոշել էր հարցում անցկացնել, քանի որ ինչպես ինքն էր նշել, իրեն շատ են դիմում այդ հարցով: 
 
Հրապարակելով հմայիչ լուսանկար նա դրան կից գրել էր. «Հարցում մը ))) Ասում եմ պետք է ամուսնանալ ՍԻՐԵԼՈ՞Վ, թե ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ( այսինքն, որ լավ մարդ է, որ ընտանիքի լավ հայր կլինի, և այլն և այլն...) Ինձ շատ են տալիս այդ հարցը, ես էլ ձեզ եմ դիմում))»:
Աղբյուրը՝ style.news.am