
Օրեր առաջ` դեկտեմբերի 16-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է մրցանակակիրների մեծարման արարողությունը: Պարգևատրվել են բարձր վարկանիշ ունեցող անհատներն ու կազմակերպությունները, հայտնում է «Համազգային վստահություն» խորհրդի լրատվական ծառայությունը:
Խորհրդի կողմից կազմակերպվում է նաև «Հայուհի» ամենանամյա կանանց մեծարման մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում «Տարվա հմայիչ հայուհի» մրցանակին և պատվոգրի է արժանացել ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժինների պետ Մարինա Թաշչյանը: