ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը շարունակվում է:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք է գործել Վերաքննիչ դատարան և բողոքի ակցիա է իրականցնում:
 
Փոստանջյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը խոչընդոտ է հանդիսանալու քննությանը:
 
Ըստ նրա՝ Քոչարյանի համար այստեղից մի ճանապարհ կա՝ «դեպի բանտախուց` ցմահ ազատազրկման դատավճռով»:
Միևնույն ժամանակ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ «մեղադրանքի ծավալը պետք է մեծացնել, նա պետական դավաճան է մեր ազգին, երկրին անդառնալի վնասներ է հասցրել»: