Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաներում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Դանիելյանը իր վարած Lexus մակնիշի 64 ՕT 064 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դանիելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 59-ամյա Սուսաննա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
 
Վթարից հետո դեպքի վայրում հայտնված քաղաքացիներն ասում էին, որ Ճանապարհային Ոստիկանությունը 3 ժամ հետո է միայն բարեհաճել ժամանել դեպքի վայր ու այդքան ժամանակ ոչ մի ՃՈ աշխատակից գոնե ցուցադրության համար չի բարեհաճել և միայն հետո ժամանել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանը։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Դանիելյանը հիվանդանոցում ներկայացել է, որ ինքն աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, սակայն իրականում նա ստել է։ Նա աշխատում է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ։