Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում ձյուն է տեղացել: Ռուս-վրացական սահմանին մոտ գտնվող Կազբեկի գյուղի բնակիչներից մեկը РИА Новости-ին հայտնել է, որ տեղ-տեղ իրենց մոտ էլ ձյուն գալիս: «Ասում են, Գուդաուրին լրիվ ձյունածածկ է երեկվանից: Մեզ մոտ էլ է վատ եղանակ` մեկ անձրև է, մեկ` ձյուն, մեկ էլ կարկուտ», - ասել է գյուղի բնակիչ Շոթա Մաիսուրաձեն: