Դեկտեմբերի 21-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի Ford Transit և Nissan X-Тrail մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարտին Մանուչարյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում, իսկ Nissan-ը վարել է Քուչակ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Մարգարյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Նինա Բադալյանը, ով աշխատում է «Գլանժ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես որակավորման և արտադրութան բաժնի պետ, Քուչակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հայկ Կիրակոսյանն ու 31-ամյա Արայիկ Կիրակոսյանը:
 
Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին տեղում առաջին անհրաժետ բժշկական օգնությունն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկներ, Էրեբունի բժշկական կենտրոնի բաժնի վարիչներ Արամ Բադալյանը, Միհրան Մարտիրոսյանը և Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մեծ Հայ, ժողովրդի կողմից սիրելի՝ Հարություն Քուշկյանի խորհրդական Առլետա Ազիզբեկյանը: Վերջիններս բժշկական կոնֆերանսին մասնակցելու նպատակով մեկնելիս են եղել Վանաձոր և տեսնելով վթարը, հավատարիմ Հիպոկրատին տված իրենց երդմանը, միանգամից օգնություն են ցուցաբերել գետնին ընկած վիրավորներին՝ կատարելով ներարկումներ, անհրաժեշտ վիրակապումներ, որից հետո արդեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները (ովքեր, ի դեպ, ժամանել են ուշացումով և այդ մասին բարձրաձայնում էին դեպքին ականատես քաղաքացիները) տեղափոխել են հիվանդանոց: