Քիմ Քարդաշյանի ցնցող տեսքը՝ Քայլի Ջեների 21-ամյակի խնջույքին (լուսանկարներ, տեսանյութ).
 
 
 
 
 
 
 
 
 
Daily Mail-ը հայտնում է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Քայլի Ջեները, նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ քույրերի, մոր, մոտ բարեկամների ու ընկերների մասնակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել:
 

 
Երիտասարդ միլիոնատիրուհու խնջույքի հյուրերի շարքում առանձնացել է 37-ամյա Քիմ Քարդաշյանը, որը հատուկ այս առիթով կրել է կարճ զգեստ, որն ի ցույց է դրել աստղային հայուհու բարեմասնություններն ու զգալի նիհարած մարմինը:

Խնջույքին ներկա են եղել նաև Քորթնի, Քլոե Քարդաշյանները, Քրիս, Քենդալ, Քեթլին Ջեներները, Քանյե Ուեսթը և այլ հայտնիներ: