Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով:
 
Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
 
Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արևմտյան Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:
Աղբյուր` Panorama.am
|