Մամուլում գրվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել է Իտալիա՝ հանգստանալու, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա այս տարի եւս չի դավաճանել իր նախասիրություններին եւ հանգստացել է ոչ թե Իտալիայում, այլ իր սիրելի Բադեն Բադենում՝ Գերմանիայի հայտնի հանգստավայրում, որը հայտնի է իր առողջարաններով եւ կազինոներով։
 
Ու թեեւ այս տարի նա ավելի երկար հանգստանալու հնարավորություն ուներ, սակայն արդեն մոտ մեկ շաբաթ է վերադարձել է Եվրոպայից եւ անմիջապես մեկնել է Արցախ։ Այստեղ նա հանգրվանել է իր հայրական տանը եւ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում։ Մենք տեղեկացանք, որ Արցախ է մեկնել նաեւ ԼՂՆ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ։