Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: