ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ.
 
ԽՈՅԵՐ
 
 
Այսօր այն օրն է, երբ պետք է վերջապես անվանում տաք սիրելիի հետ ձերհարաբերություններին, որից հետո պետք է գործեք այդ անվանը համապատասխան:
 
 
ՑԼԵՐ
 
 
 
Որքան բան կարող է ասել մեկ քնքուշ հայացքը: Դուք իսկապես չե՞ք նկատում այն… Ժպիտով պատասխանեք նրան: Երկրպագուները փողոցում գցած չեն: Նրանց փայփայել է պետք:
 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
 
Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ կարող է իր հույսը ձեզ վրա դնել ցանկացած պահի: Եթե նման վստահություն նա չունենա, դժվար թե երկար մնա ձեր կողքին:
 
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
 
Այսօր դուք առավելագույնս լուրջ պետք է լինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե ծիծաղելու մեծ ցանկություն ունենաք: Միայն գործնական մոտեցումը շփման մեջ լիակատար փոխըմբռնում կտա ձեզ:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ներել ձեր այս կամ այն քայլը, այդ իսկ պատճառով նա պարբերաբար երեսով կտա այն տեղի կամ անտեղի:
 
 
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա զիջել ձեզ որեւէ հարցում, այդ իսկ պատճառով նա անընդհատ կհետեւի ձեզ եւ կփորձի կրկնօրինակել ձեզ եւ ձեր հաղթանակները:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեր սիրելին կտրվի երեւակայությանը եւ ծրագրեր կմշակի ամբողջ տարվա համար: Դուք երկու տարբերակ ունեք` կամ փշրել նրա երազանքները, կամ էլ` իրականացնել:
 
 

ԿԱՐԻճՆԵՐ
 
 
Այսօր ձեր սիրելիի դեմքի արտահայտության ցանկացած փոփոխություն դուք կմեկնաբանեք որպես դժգոհություն եւ տրտունջ, ինչը մեկ քայլով մոտեցնում է ձեզ բաժանման:
 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր ձեր հումորները հեգնանք կամ ծաղրանք կպարունակեն: Ձեր զուգընկերը դժվար թե ցանկանա լինել այդ կատակների հերոսը: Այնպես որ, ավելի զգույշ եւ նրբանկատ եղեք:
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելիի մեջ բոլորովին նոր բաներ հայտնաբերել: Դա կարող է ունենալ ամենադրական հետեւանքները ձեր հարաբերությունների համար:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր դուք վերջապես կարող եք ձեր մաշկի վրա զգալ, թե ինչ բան է սերը առաջին հայացքից: Իրավիճակը ձեզ թույլ կտա բախվել հմայիչ եւ գեղեցկադեմ մեկի հետ, ինչն անսպասելի կլինի ձեր երկուսի համար:
 

ՁԿՆԵՐ
 
Օրը խոստանում է լի լինել հաճելի անակնկալներով, նոր ծանոթություններով եւ ռոմանտիկ հանդիպումներով: